ՀՕՊ զորավարժություններ Արցախում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում սեպտեմբերի 26-ից մեկնարկել է մարտավարական զորավարժություն, որը ղեկավարում է բանակի հակաօդային պաշտպանության ուժերի պետը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժությունը նպատակ է հետապնդում կատարելագործել հրամանատարների և շտաբների աշխատանքների ներդաշնակումը, ինչպես նաև անձնակազմի մոտ ձևավորել բարձր բարոյակամային հատկանիշներ:

Մեկնաբանել