ԱԺ-ն հաստատեց կառավարության կառուցվածքային փոփոխությունները

Ազգային ժողովը սեպտեմբերի 29-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեց 76 պատգամավոր, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 6-ը։

Օրենքի նախագծին կառավարությունը հավանություն էր տվել սեպտեմբերի 22-ի նիստին։

Ըստ փոփոխությունների՝ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվում է Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտեի։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարություն։

Էկոնոﬕկայի նախարարությունը վերանվանվում է ներդրուﬓերի և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարությունը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Տուրիզﬕ վարչությունը դուրս է գալիս էկոնոﬕկայի նախարարության կազﬕց և ստեղծվում է համապատասխան կոﬕտե: Ջրային տնտեսության պետական կոﬕտեն գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից անցնում է էներգետկայի նախարարությանը, իսկ Քաղավիացիայի վարչությունը ﬕացվում է տրանսպորտի և կապի նախարարությանը:

Մեկնաբանել