Ջարդել են ՍիվիլՆեթի օպերատորի ավտոմեքենան

Սեպտեմբերի 30-ի առավոտյան ՍիվիլՆեթի օպերատոր Սարգիս Խարազյանը Երևանի Կիլիկիա թաղամասում իրենց շենքի բակում կայանած իր ավտոմեքենան գտել է վնասված վիճակում՝ ապակիները ջարդված, անվադողերը ճղված։

Դեպքի վայր ժամանած ոստիանները փորձագիտական զննություն են իրականացրել։ Սարգիս Խարազյանը հայտարարություն է տվել ոստիկանությունում, որի հիման վրա կհարուցվի քրեական գործ։