Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի վեց մարզերի՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձոր մարզերի 375 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Ընդհանուր առմամբ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 687 թեկնածու իսկ ավագանու անդամի՝ 3 114-ը:

Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի երկրորդ և երրորդ ամենախոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, քաղաքային իշխանությունը կձևավորվի համամասնական ընտրակարգով։ Կընտրվեն ավագանու անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն քաղաքապետին։

Գյումրիում մրցում է 11 քաղաքական ուժ (10 կուսակցություն և մեկ դաշինք) և ավագանու 411 թեկնածու։ Վանաձորում մրցում է ութ կուսակցություն։

Ընտրությունները դիտարկելու հայտ է ներկայացրել 20 դիտորդական կազմակերպություն՝ շուրջ 1600 դիտորդներով:

Հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում ՏԻՄ ընտրություններին վերաբերող գրառումների համար օգտագործվելու է #armlocalvote հեշթեգը։

Մեկնաբանել