Հայաստանը երկու չեմպիոն ունեցավ Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում նախօրեին ավարտվել է աշխարհի պատանեկան առաջնությունը։ 16 և 18 տարիքային խմբում չեմպիոնի տիտղոսը նվաճել են հայաստանցի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Մանուել Պետրոսյանը։

Հայկ Մարտիրոսյանը հանդես էր գալիս մինչև 16 տարեկան պատանիների խմբում, մրցաշրջանի ընթացքում չի գրանցել ոչ մի պարտություն։ 1-ին 7 տուրը նա ավարտեց հաղթանակով, վերջին 4-ը՝ ոչ ոքիով։ Արդյունքում 9 միավորով նա հռչակվեց աշխարհի չեմպիոն, հաղորդում է chess.am-ը։

Նույնքան է վաստակել մինչև 18 տարեկանների խմբում հանդես եկող Մանուել Պետրոսյանը, ով ևս դարձել է աշխարհի չեմպիոն իր տարիքային խմբում։

Լուսանկարում՝ Մանուել Պետրոսյանը։

Մեկնաբանել