«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը հրաժարական է տվել

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ընթացքում հիմնվելով հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքների վրա՝ վարչությունը հրաժարական տալու որոշում է ընդունել։

Ըստ ՔՊ-ի հաղորդագրության՝ որոշվել է․

1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:

2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:

3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչև կուսակցության նոր Վարչության ձևավորումը:

4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի և ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբի») հետ քննարկումների արդյունքում:

Հոկտեմբերի 3-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» Վանաձորում և Գյումրիում չի հաղթահարել վեց տոկոս անցողիկ շեմը՝ Գյումրիում հավաքելով 638 ձայն (1.48%), իսկ Վանաձորում՝ 1617 ձայն (4.08%)։

Մեկնաբանել