Նոր փոփոխություններ պետական համակարգում

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է իր պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Պավել Սաֆարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ ՊԵԿ նախագահ

Երեկ պետական համակարգում արվել է ևս մեկ կարևոր նշանակում․ ՀՀ նախագահի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։

Մեկնաբանել