Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, հաղորդում են Կրեմլից։

Համաձայն Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության՝ նախատեսվում է քննարկել իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչպես նաև կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի հետագա արդիականացման հարցեր։

«Համապատասխան Մոսկվայում 2015թ․ դեկտեմբերի գագաթաժողովին ընդունված որոշումների՝ հատուկ ուշադրություն կհատկացվի միջազգային ահաբեկչության հակազդեցությանն ուղղված միջոցառումներին»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նստաշրջանին ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ այցը Հայաստան կայացել էր 2015թ․ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցության նպատակով։

Մեկնաբանել