Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մեկնաբանել