Հրազդան․ թունավոր թափոնները կարող են հայտնվել քաղաքի ու գետի կողքին

Մի շարք բնապահպաններ բաց նամակ են հղել վարչապետին՝ պահանջելով շրջանառությունից հանել Կոտայքում վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման ծրագիրը։ 1 մլն դոլար գնահատվող ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզում առկա պահեստային տարածքի հիման վրա ստեղծել վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոն և Հայաստանի 24 կետերից այդ թափոնները տեղափոխել այնտեղ: