Դատարանն ընդդեմ ֆերմերի

«Գազպրոմ-Արմենիա» ըկերությունը երկու անգամ դադարեցրել է ֆերմեր Սամվել Հարությունյանի ջերմոցի գազամատակարարումը, ինչի հետևանքով ոչնչացել է մոտ 80 տոննա բերք՝ մոտ 90 մլն դրամ արժողությամբ: Դատարանը չի կարողանում ստիպել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ներկայացնել գազի հաշվարկման մեխանիզմը: Դատավոր Զարուհի Նախշքարյանը չբացահայտեց օրենքով սահմանված այդ պահանջը և վճիռ կայացրեց ընդդեմ ֆերմերի: