Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Վարուժան Սուքիասյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2015թ․ դեկտեմբերի 10-ին։
Նրա գլխավորությամբ հավաքականն այդպես էլ չկարողացավ հաջողություն գրանցել 2018թ․ Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներում՝ պարտվելով բոլոր երեքում: