Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել ազգային հավաքականի մարզչի պաշտոնից

Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Վարուժան Սուքիասյանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2015թ․ դեկտեմբերի 10-ին։

Նրա գլխավորությամբ հավաքականն այդպես էլ չկարողացավ հաջողություն գրանցել 2018թ․ Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներում՝ պարտվելով բոլոր երեքում: