ՀԱՊԿ-ի առաջնորդները Լեռնային Ղարաբաղի հարցով առանձին հայտարարություն չեն ընդունելու․ այսօր Երևանում լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այսօր չի ծրագրվում»,- պատասխանել է Պեսկովը լրագրողի՝ ԼՂ վերաբերյալ առանձին հայտարարություն ընդունելու մասին հարցին։
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Նիստը վարում է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Սեղմ կազմով բանակցություններին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: