Նոր Կյանք․ տնօրենն ընդդեմ գյուղապետի

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում շուրջ մեկ ամիս պաշտոնավարող գյուղապետ Գարիկ Սարգսյանի «պաշտոնական դիրքի չարաշահման» վերաբերյալ գյուղի բնակիչ Մարինե Ամիրյանը բաց նամակ էր գրել, որում նշվում է, թե գյուղապետը փորձում է աշխատանքից հեռացնել գյուղի մանկապարտեզի աշխատակիցներին՝ իր թիմի անդամներին աշխատանքի տեղավորելու նպատակով։ Գյուղապետը պնդում է՝ մանկապարտեզում տարիներ ի վեր դրամական միջոցների անհամապատասխան ծախսեր են կատարվել։