19 սեպտեմբեր, 2019 08:57 Կարապետյանների ընտանիքի հովանավորությամբ վերանորոգված Վեհարանի բացումը Մայր Աթոռում․ ֆոտոշարք Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը:

Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ:
18 սեպտեմբեր, 2019 18:33 Անկախության օրը Գյումրիում․ ինչ է սպասվում Հայաստանի Անկախության օրվան նվիրված հիմնական միջոցառումներն առաջին անգամ կանցկացվեն Գյումրիում։ ՍիվիլՆեթն առանձնացրել է, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենալու այդ օրը «Հայրաքաղաքում»։

18 September, 2019 18:25 Small Steps That Lead to Big Humanitarian Changes: A Conversation with Dr. Tom Catena Doctor Tom Catena is a missionary and surgeon who was honored as the 2017 Aurora Prize Laureate, an award given to a global humanitarian. He was appointed as chair of the Aurora humanitarian initiative in December 2018.

Dr. Catena talks to CivilNet’s Ani Paitjan about global health issues and the need to localize humanitarian work.
18 սեպտեմբեր, 2019 17:46 Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9րդ հոդվածի 10րդ մասով՝Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», ասված է egovam կայքում հրապարակված որոշման մեջ։
Այսօր՝ ավելի վաղ, Օսիպյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից։
18 սեպտեմբեր, 2019 17:17 Երևանի գունավոր անկյունը Սարյանի այգի, Սարյան պուրակ կամ Սարյանի Վերնիսաժ․ Երևանի սրտում գտնվող արվեստի անկյունն ամբողջացնում է քաղաքի կոլորիտը։ 1980-ականներից սկսած այգին ծառայում է որպես տարածք նկարիչների համար, որտեղ արտիստները ցուցադրում ու վաճառում են իրենց գործերը։ Նրանցից շատերն այգում «հնաբնակներ» են, կան նաև նոր սերնդի ներկայացուցիչներ։ Տարիների ընթացքում այգին փոփոխությունների է ենթարկվել, սակայն, ինչպես իրենք՝ նկարիչներն են ասում՝ «շունչը, միևնույն է, մնացել է»։

ՍիվիլՆեթը զրուցել է այգու նկարիչների հետ՝ նրանց արվեստի, այգու առօրյաի մասին։
18 սեպտեմբեր, 2019 15:58 Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում․ Վալերիյ Օսիպյան Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:

Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու եւ իրականացված փոփոխություններն արժեվորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչեւ գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ եւ պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:
18 սեպտեմբեր, 2019 14:00 Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, հաղորդում է նախագահի կայքը։

Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018թ․ մայիսի 10-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց երկու օր անց։ Օսիպյանին այդ պաշտոնում առաջադրել էր ինքը՝ Փաշինյանը։
18 սեպտեմբեր, 2019 13:46 Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքը վերաբերում է Գասպարյանի՝ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետ պաշտոնավարելու տարիներին թույլ տված պաշտոնեական չարաշահումներին։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև։

18 սեպտեմբեր, 2019 11:39 «Չկա նման բան»․ Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին «Չկա նման բան»․ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով իր հնարավոր հրաժարականի մասին հարցին։
Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի սպասվող հրաժարականի մասին լուրերին՝ Տոնոյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, ես հերքում եմ որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայով: Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություն չունեմ»:
18 սեպտեմբեր, 2019 11:37 Հալեպահայության տեղը և ապագան Հայաստանն է․ Մանուէլ Քէշիշեան Հալեպահայ թատերագիր և հրապարակախոս Մանուէլ Քէշիշեանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ թեև Հալեպում և հայկական թաղամասերում ընկնող ռումբեր չկան, սակայն իրավիճակը շարունակում է մնալ անհասկանալի։ Քէշիշեանը կարծում է, որ հալեպահայութան տեղը և ապագան Հայաստանն է։ 18 սեպտեմբեր, 2019 10:02 10 հակափաստարկ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերին Սեպտեմբերի 16-ին հրավիրած ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճակագրական 100 փաստ ներկայացրեց լրագրողներին։ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է վարչապետի ներկայացրած 100 փաստերը և ներկայացրել 10 հակափաստարկ՝ տնտեսական հարցերի վերաբերյալ: 17 September, 2019 20:12 Robert Kocharyan to Remain in Custody Armenia’s second President Robert Kocharyan will remain in custody, the Yerevan Court of General Jurisdiction of Shengavit District ruled on September 17. 17 սեպտեմբեր, 2019 17:32 Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ․ Միքայել Մինասյան Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այսօրվա հայտարարությանը, թե Մինասյանը պետք է «Միքայել Մինասյանը ինձ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև»։ 17 սեպտեմբեր, 2019 15:19 Որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով․ Արթուր Վանեցյան Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ ճեպազրույց է ունեցել մի քանի լրագրողի հետ։ Ճեպազրույցը որոշ խմբագրումներով ներկայացված է ստորև։ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական է տվել երեկ։ Այժմ նա միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։
Ինչու՞ հրաժարական տվեցիք։ Ինչպե՞ս եք մեկնաբանում և հատկապես տեքստում հնչած հայտարարությունները, որ առաջնայինը երկորրդականից չեն տարբերում, հախուռն և տարերային գործողություններ են անում։ Դրանք ո՞ւմ են ուղղված և ի՞նչ նպատակ ունեն։
Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականի տեքստը։ Հրաժարականի տեքստը հրապարակվել է, և բոլորը կարդացել են, ծանոթացել են, գնահատականները տվել են։ Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ։
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում
17 սեպտեմբեր, 2019 15:08 Եթե փախնող լինեի, Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելիս կլինեին․ Ռոբերտ Քոչարյան Հայաստանի առաջին ատյանի դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը չփոխվեց, նա կշարունակի մնալ կալանքի տակ։ Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին, որպեսզի իրենց պաշտպանյալը ազատ արձակվի գրավի դիմաց, ապա ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը։ 17 September, 2019 14:43 Fear, Loathing and Leaving Aleppo Russian troops are not the only non-Syrian military presence in the country. Turkey has pushed its borders and the limits of its influence to practically control large territories in northern Syria, and there are American bases in the Kurdish controlled northeastern part of the country. Other than official troops, foreign fighters in Syria come in different shades and colors and are supported by various groups. The highest concentration of these groups is currently in and around Idlib in central Syria. One high ranking soldier in the Syrian army referred to it as “Kandahar” because of the large number of foreign fighters there.