Վարդենիս. չիրացվող կարտոֆիլի գերիները

Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչների պահեստներում ազատ տեղ գրեթե չկա. տասնյակ տոննաներով կարտոֆիլը շաբաթներով մնում է չվաճառված։ Այս տարի պաշտպանության նախարարության սննդի ներմուծման տենդերը հաղթած կազմակերպությունները վարդենիսցիներին կարտոֆիլի 1 կգ-ի դիմաց 35-45 դրամ գին են առաջարկել, ինչն առաջացրել է կարտոֆիլագործների դժգոհությունը։ Բնակիչները նշում են՝ նման ցածր գնով կարտոֆիլ վաճառվելը հավասար է նվիրատվության։

Մեկնաբանել