Ֆրանսիան փոխել է Մինսկի խմբի իր համանախագահին

Ֆրանսիան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահին․ Պիեռ Անդրյոյին այս պաշտոնում կփոխարինի Ստեֆան Վիսկոնտին։

Համապատասխան հրամանագիրը տեղադրված է Ֆրանսիայի կառավարության կայքում։

Պիեռ Անդրյոն Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն էր 2014-ից։

Ստեֆան Վիսկոնտին մինչ այս Ֆրանսիայի դեսպանն էր Լատվիայում (2013թ․ հունվարից)։ Նախկինում նա եղել է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը Սանկտ Պետերբուրգում (2002-2005 թթ․) և Մյունխենում (2008-2011 թթ․)։

Մեկնաբանել