Ղարաբաղին տրամադրվող բյուջետային վարկը կավելանա 3,3 մլրդ դրամով

ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումները կավելացվեն 3,3 մլրդ դրամով․ համապատասխան որոշմանը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերի 27-ի նիստում։

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրա­մադր­վող բյուջետային վար­կի գումարը կազմում է մոտ 47,3 մլրդ դրամ, սակայն նշված գումարը, ԼՂՀ վարչապետի գրության համաձայն, չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից տարեկան նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:

«Նախագծի ընդունմամբ պայմաններ կստեղծվեն ԼՂՀ կառավարության կողմից բյուջետային ծախսերի սահուն կեր­պով իրականացման համար»,- նշված է հիմնավորման մեջ: