ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումները կավելացվեն 3,3 մլրդ դրամով․ համապատասխան որոշմանը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերի 27-ի նիստում։
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային վարկի գումարը կազմում է մոտ 47,3 մլրդ դրամ, սակայն նշված գումարը, ԼՂՀ վարչապետի գրության համաձայն, չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից տարեկան նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:
«Նախագծի ընդունմամբ պայմաններ կստեղծվեն ԼՂՀ կառավարության կողմից բյուջետային ծախսերի սահուն կերպով իրականացման համար»,- նշված է հիմնավորման մեջ: