Չեզոք գոտում ականազերծում կատարող ադրբեջանցիները հետ են շպրտվել․ ԼՂՀ ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ, հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից հաղորդում են նաև, որ հանգստյան օրերին շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:

Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի, ՍիվիլՆեթ

Մեկնաբանել