«Վրացական երազանքը» Վրաստանի նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կլինի

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Interpressnews կայքը բերում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները, ըստ որոնց՝ 50 մեծամասնական ընտրատարածքներից 48-ում հաղթել են «Վրացական երազանք»-ի թեկնածուները։

Բացառություն են Խաշուրիի թիվ 43 և Թբիլիսիի Մթացմինդայի թիվ մեկ ընտրատարածքները․ առաջինում հաղթում է «Թոփաձե – Արդյունաբերողներ» կուսակցության թեկնածու Սիմոն Նոզաձեն, երկրորդում՝ անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին։

Այսպիսով, Վրաստանում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 150 պատգամավորական մանդատներից 115-ը, ինչը երկուսով ավելի է սահմանադրական մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ քանակից։

Վրաստանյան ընտրությունների մասին ավելին՝

Վրաստանը՝ ընտրությունների նախաշեմին․ ով ով է

Երազանք և իրականություն․ վրաստանյան ընտրությունների շուրջ

Մեկնաբանել