Հայաստանը առանցքային հարցերից ուշադրությունը շեղում է դեպի տեխնիկական կողմեր․ Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 1-ին Եգիպտոս պաշտոնական այցի նախօրեին հարցազրույց է տվել եգիպտական MENA գործակալությանը, որում հերթական անգամ Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու մեջ։

«Բանակցություններում բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն՝ Հայաստանը ցուցադրաբար խաթարում է ցանկացած ջանք՝ ուղղված խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմանը,- Azertag գործակալությունը մեջբերում է Մամեդյարովին։ – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան նախագահների մակարդակով շարունակաբար հայտարարել են, որ ստատուս քվոն անընդունելի է և անկայուն»։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ Հայաստանը, «անընդհատ դիմելով զինված սադրանքների, փորձում է խաղաղ գործընթացի առանցքային, բովանդակային հարցերից ուշադրությունը շեղել դեպի հրադադարի տեխնիկական կողմեր»։

Մամեդյարովի խոսքով՝ «որքան արագ Հայաստանը հաշտվի այն իրողության հետ, որ պետք է դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքներից, այնքան ավելի արագ կկարգավորվի հակամարտությունը»։

Մեկնաբանել