Գրքերի դամբարանը․ տպարանից պահեստ

Պետական պատվերով և մասնակի աջակցությամբ հրատարակված գրքերը մեծ քանակներով կուտակվում են պահեստներում։ Մշակույթի նախարարությունից տարեկան 25 միլիոն դրամ ֆինանսավորում ստացող «Գիրք» ՊՈԱԿ-ի պահեստներում այսօր մոտ 50 միլիոն դրամին համարժեք գրքեր կան։ Ո՞րն է խնդիրը՝ գրքերի մեծաքանակ տպագրությո՞ւնը, վաճառքի ցածր ցուցանիշնե՞րը, թե՞ հրատարակության համար պատասխանատու օղակների թերի աշխատանքը։