«Մենք ապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը». Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահների ու պատգամավորների ձերբակալությանն արձագանքել է նույն կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Մենք ապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը: Մենք թույլ չենք տալու ֆաշիստներին կրկին կրակի մատնել մեր երկիրն ու մեր երիտասարդ սերնդին»,- Թվիթերում գրել է Փայլանը։

Մեկ այլ սոցցանցում՝ Ֆեյսբուքում, Կարո Փայլանը գրել է, որ իրենք չեն ընկճվելու:

Նրա օգնական Թամար Նալջըն տեղեկացրել է, որ Կարո Փայլանը չի ձերբակալվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել են Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև կուսակցության մոտ մեկ տասնյակ պատգամավորների ձերբակալության մասին։

ՍիվիլՆեթը Ստամբուլում Կարո Փայլանի հետ զրուցել է կուսակցության գործունեության, Թուրքիայի այսօրվա ներքաղաքական դրության մասին։

Մեկնաբանել