Ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ չունի․ Արփինե Հովհաննիսյան

Կառավարությունը նախաձեռնել է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական փաթեթի մշակում։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում պարզաբանում է իրենց նախաձեռնության նպատակները։