Ճախրանք և էքսթրիմ. ապագայի տեսլական ստացած Ենոքավանը

Ավելի քան 200 մետր բարձրության վրա ճախրել և էքսթրիմ զգալ. այս ամենը հայաստանցիները հնարավորություն ունեն վայելել արդեն մեկ տարի։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում հաջողությամբ զարգանում է սոցիալական ձեռներեցության մի օրինակ՝ «Յելլ Էքսթրիմ Պարկը», որն աշխատատեղեր է ապահովում գյուղի բնակիչների համար։