Ապօրինի հարստացման դեմ․ ո՞րն է արդյունավետ ուղին

Նոյեմբերի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությանը հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական փաթեթ։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այս օրենսդրական փաթեթը առաջընթաց է համարում կոռուպցիայի դեմ պայքարում։ Իսկ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից Վարուժան Հոկտանյանը առաջարկում է մինչ դրան գնալը՝ բարեփոխել իրավապահ մարմինները։