Հարված քրդերի՞ն, թե՞ ժողովրդավարությանը․ Թուրքիան այս շաբաթ

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) ղեկավարության ձերբակալությունը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ Թուրքիայում, թե՛ նրա սահմաններից դուրս։ ԺԴԿ-ն, որի շարքերում է նաև հայ պատգամավոր Կարո Փայլանը, հայերի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմամբ տարբերվում է Թուրքիայի մյուս կուսակցություններից։