Երբ վստահ ես, թե ինչ ես ուզում դառնալ

Համալսարանն ավարտելուց հետո ընտրածդ մասնագիտությունը երբեմն չի գոհացնում քեզ կամ կասկածներ ես ունենում քո ունակությունների և աշխատանքիդ համապատասխանության վերաբերյալ։ Արևմուտքում գոյություն ունեն հատուկ փորձագետներ, որոնք օգնում են դպրոցահասակ երեխաներին մասնագիտության կողմնորոշման հարցում։ Արդեն երկրորդ անգամ մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ ծրագիր իրականացվում է Հայաստանում: Այս տարի «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացն անցել են Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի 18 համայնքների աշակերտները։