Հազարավոր ամերիկացիներ բողոքում են Թրամփի ընտրվելու դեմ

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու Դոնալդ Թրամփի՝ երկրի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է ABC News-ը, զանգվածային հավաք է տեղի ունեցել Մանհեթենում՝ Trump Tower-ի մոտ։ Հավաքվածները վանկարկում էին՝ «Իմ նախագահը չէ», «Հեյ, հեյ, հո, հո, Դոնալդ Թրամփը պետք է հեռանա» (“Hey, hey, ho, ho, Donald Trump has got to go”)։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Նյու Յորքի չորեքշաբթի օրվա հավաքներում ձերբակալվել է առնվազն 15 մարդ։ Ընդհանուր առմամբ Նյու Յորքում փողոց էր դուրս եկել մոտ 10 հազ․ մարդ։

Մեծաթիվ հավաքներ են տեղի ունեցել նաև Չիկագոյում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Սիեթլում, Օուքլենդում, Բոսթոնում, Ֆիլադելֆիայում, Դալասում, Ռիչմոնդում և այլուր։

Չիկագո

 

Վաշինգտոն

 

Սիեթլ

 

 

 

 

 

 

 

 

Օուքլենդ

 

 

 

 

 

 

 

 

Բոսթոն

 

Ֆիլադելֆիա

 CBS Los Angeles-ը Ֆեյսբուքում ուղիղ հեռարձակում է լոսանջելեսյան բողոքի ակցիան։ Ցուցարարները փակել են 101-րդ մայրուղին։