Զոհված և վիրավոր զինծառայողների հիմնադրամը կլինի շատ թափանցիկ․ Վարուժան Ավետիքյան

Կառավարությունը պատրաստվում է ստեղծել հիմնադրամ՝ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարները կտրուկ ավելացնելու։ Ծրագիրը մշակվել է պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Կենտրոնական բանկի կողմից։ ՍիվիլՆեթը թեմայի շուրջ զրույցել է Կենտրոնական բանկի գլխավոր իրավական խորհրդական Վարուժան Ավետիքյանի հետ։