Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և կառավարության որոշմամբ՝ Երևանի ավտոկայանատեղերը սպասարկող «Փարկինգ Սիթի Սերվիս», ինչպես նաև տեսախցիկներով ճանապարհային խախտումներ արձանագրող «Սեքյուրիթի Դրիմ» և «Լոկատոր» ընկերությունները պետականացվելու են և փոխանցվելու համայնքային մարմիններին։ Փաստաբան Արամազդ Կիվիրյանը սա սեփականության իրավունքի խախտման վտանգավոր նախադեպ է համարում։
Արամազդ Կիվիրյան. սեփականության պետականացման նախադեպը վտանգավոր է
-
Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին
Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։ Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։ Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 […]
-
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում։ Հայաստանի հումանիտար օգնությունը կկազմի մոտ 75,4 մլն դրամ։ Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ Ըստ կառավարության՝ սոցիալական ծանր դրության մեջ են հայտնվել 1,5 միլիոն մարդ։
-
Արցախի վտարանդի կառավարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, ասել է
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են վտարանդի կառավարությունների մասին և այլն։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի՝ ՀՀ-ում կա մեկ կառավարություն ու այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- կառավարության մարտի 28-ի նիստում բռնի տեղահանված արցախցիների հետ կապված սոցիալական ծրագրերի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համարժեք գործողություններ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների արտաքին սպառնալիք դառնալու համար չօգտագործեն։ «Սա հարց է, որ պետք է պատասխան ստանա։ Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ, եթե […]
-
«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», պնդում է Բաքուն
«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», մարտի 28-ին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը։ «Ֆրանսիան երեսուն տարի մեր տարածքները բռնազավթած Հայաստանին սպառազինություն մատակարարելով և ռազմական աջակցություն ցուցաբերելով՝ ռևանշիստական տրամադրություններ է արթնացնում [Հայաստանում], նրան նոր պատերազմի է դրդում և նորից ձգտում է Հարավային Կովկասը պատերազմական թատերաբեմի վերածել», – ասել է Նաղիևը։ Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը անհանգստացնում է մի շարք արևմտյան երկրների, որոնց նպատակները մեր տարածաշրջանում ոչ այնքան խաղաղության ու կայունության ապահովումն են, որքան երկու երկրների [Հայաստան-Ադրբեջան] սահմանին «դիտորդական առաքելության» անվան տակ գործունեության ծավալումը»։ Ադրբեջանցի պաշտոնյան այդ համատեքստում մասնավորապես թիրախավորել […]
-
ՀՀ վերնախավում առկա տրամադրությունները մտահոգիչ են, նշում է ՀԱՊԿ քարտուղարը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել անդամակցությունը դադարեցնելու մասին։ Այդ մասին մարտի 28-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, բայց Կազմակերպությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունվող որոշումների մասին։ «Մենք վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Չեմ թաքցնի, որ ՀՀ վերնախավում որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են։ Բայց հույս ունենք՝ ՀՀ իշխանությունը կդրսևորի քաղաքական սթափություն կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների հետ կապված։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել Է […]
-
Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը քննարկվելու է ՀՀ տնտեսական դիմակայունության հարցը․
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա։ Միլլերը չի բացառել, որ հանդիպմանը քննարկվեն նաև հայ-ադրբեջանական խնդիրները: «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները»,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի խոսնակը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է, թե Վաշինգտոնի […]
-
Ինչպես է այսօր ապրում Գորիսի 88-ամյա թատրոնը
Մարտի 27-ին թատերական աշխարհը տոնում է մասնագիտական տոնը՝ Թատրոնի համաշխարհային օրը։ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արդեն 88 տարի է՝ առանձնահատուկ պատրաստվում է մասնագիտական տոնը նշելուն։ Այս տարի բեմադրել են չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումը և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատված։