Հակառակորդը արկակոծում է հյուսիսարևելյան դիրքերը․ ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանական զինուժը արկակոծում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսարևելյան դիրքերը, հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Մանավորապես` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82-միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Մեկնաբանել