Կինը բանակում. կարծրատիպերի դեմ պայքարողները

Հայաստանում 30-ից ավելի կանայք ռազմական արվեստ են ուսանում՝ ապագայում զինված ուժերում ներգրավվելու նպատակով։ ՍիվիլՆեթի հետ զրույցում երիտասարդ կուրսանտուհիները և փորձառու կանայք պատմում են՝ կնոջ դերը բանակում հետզհետե ավելի է կարևորվում, կոտրվում են գենդերային և զինվորական կյանքն ընտանիքի հետ անհամտեղելի լինելու կարծրատիպերը։