Թուրքիայի վարչաապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայցելի Ռուսաստան՝ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը խթանելու, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում համագործակցությունը քննարկելու նպատակով։
Սա Յըլդըրըմի առաջին այցն է Ռուսաստան մայիսին վարչապետի պաշտոնն ստանձնելուց ի վեր։
Hurriyet Daily News-ը, վկայակոչելով աղբյուրները, գրում է, որ Յըլդըրըմի և ռուսաստանցի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հանդիպման հիմնական օրակարգը ներառելու է երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր՝ Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական սահմանափակումների աստիճանական վերացմանը զուգընթաց։ Կառավարության ղեկավարները քննարկելու են նաև երկկողմ զբոսաշրջության ընդլայնումն ու ազատ առևտրի գոտու ստեղծումը։
Բինալի Յըլդըրըմին ուղեկցելու է գործարարների պատվիրակություն։