Նիկոլ Փաշինյանը կողմ է 1000 դրամի օրինագծին, բայց․․․

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ամբիոնից հայտարարեց, որ կողմ է քվեարկելու պաշտպանության նախարարության առաջարկով ստեղծվելիք հիմնադրամին ու պարտադիր հազարական դրամների գանձման մասին օրենքին։ Նա, սակայն, կոչ արեց պետությանը չմոռանալ իր գործառույթները և բաց քննարկել, թե ինչու և ինչպես եղավ ապրիլյան պատերազմը։