Վիգեն Սարգսյանը կդիմի ՀՀԿ-ին անդամակցելու

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին կդիմի Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար։ Այս մասին նա հայտարարեց նոյեմբերի 15-ի երեկոյան պաշտպանության նախարարությունում լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը պատրաստվում է դիմել ՀՀԿ-ին անդամակցելու համար, նախարարն ասաց, որ «հաշվի առնելով տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները, շատ անարդյունավետ կլինի, որ պաշտպանության նախարարը չլինի իշխող քաղաքական թիմի անդամ»։ Նա նշեց, որ երբևէ չի անդամակցել որևէ կուսակցության, սակայն երկար տարիներ աշխատել է Հանրապետական կուսակցության ղեկավարի քաղաքական թիմում և զբաղեցրել է հանրապետության ամենաբարձր հայեցողական պաշտոնը [նախագահի աշխատակազմի ղեկավարի]:

Պաշտպանության նախարարությունում լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է իր առաջ քաշած ազգ-բանակ հայեցակարգը, խոսել զոհված և վիրավորված զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ստեղծելու խնդիրների մասին։

Մեկնաբանել