Դանակի 30 հարվածն ուժի մեջ․ ընտանեկան բռնության պատժելիություն չկա

Նոյեմբերի 15-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով 11,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել դանակի երեսուն հարվածով նախկին կնոջը սպանած Արտակ Առաքելյանը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ վճռի փոփոխությունը կարևոր կլիներ, քանի որ կարող էր ստեղծել ընտանեկան բռնության դեպքերով պատժելիության մթնոլորտ։