Զոհեր, որ կարող էին չլինել․ ապրիլյան պատերազմի հետքերով

Ապրիլյան պատերազմում զոհված 94 զինծառայողներից առնվազն 15-ն ունեցել են առողջական խնդիրներ, առնվազն 3-ը մահացել են պատշաճ բժշկական օգնություն չստանալու հետևանքով։ Զինամթերքի բացակայությունը և անսարքությունը պատճառ են դարձել առնվազն 12 զինծառայողի մահվան։ Միայն 29 ընտանիք է պաշտոնապես տեղեկացվել իրենց որդու մահվան մասին: Ընտանիքների գերակշիռ մասը բնակվում է սոցիալապես անապահով պայմաններում։ Տվյալները վերցված են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած զեկույցից։

Մեկնաբանել