Ալիևը զանգահարել է Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի ղեկավարը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

«Ընդգծելով Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ կապերի ամրապնդման համար կա էլ ավելի մեծ պոտենցիալ»,- հաղորդում է APA-ն։

Մեկնաբանել