Կառավարությունը հավանություն տվեց ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծին

Կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում հավանության արժանացրեց արդարադատության նախարարության՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը նման փաթեթի մշակման աշխատանքներ սկսելու հանձնարարական էր տվել նոյեմբերի սկզբին։

Ներկայացնելով հակակոռուպցիոն այս փաթեթի հիմնական էությունը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել այն պետական պաշտոնյան, որի եկամուտների և ներկայացրած հայտարարագրի միջև կլինի էական տարբերություն։

Նրա խոսքով՝ էական է համարվելու նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը։

Որպես հիմնական պատժատեսակ նախատեսվում է սահմանել ազատազրկումը՝ 3-6 տարի ժամկետով։ Բացի այդ՝ օրենսդրական այս նախաձեռնությամբ սահմանափակվելու են պետական պաշտոնյաների կանխիկ նվիրատվություններն ու փոխառությունները։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

***

Պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։ Նա ներկայացրել էր նախաձեռնության նպատակները, հիմնական դրույթներն ու հարակից օրենսդրական փոփոխությունները։ Արդարադատության նախարարի հետ ՍիվիլՆեթի հարցազրույցը՝ ստորև:

Մեկնաբանել