Վահե Գրիգորյան․ Վերականգնելով 104 տարվա սեփականության իրավունքը

Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացնում է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատական գործի մանրամասները։ Գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը խախտել է ՀՀ քաղաքացու արդար դատաքննության և սեփականության իրավունքները։ Նկարահանումն իրականացրել է ՍիվիլՆեթի Սեդա Գրիգորյանը Լոնդոնում։