Լեռնային Ղարաբաղում բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի․ Ավստրիայի ԱԳ նախարար

2017թ․ ԵԱՀԿ նախագահությունն ստանձնող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին, որում շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի և ներգրավված կողﬔրը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա:    

«Բռնության ևս ﬔկ դրսևորում ճակատագրական կլինի, և ﬕջազգային հանրությունը դրան կողﬓակից չէ, բոլորը՝ Մոսկվայից ﬕնչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում: Մի շարք առաջարկներ քանիցս եղել են բանակցային սեղանին, իսկ վերջերս վստահության հաստատման ﬕջոցների մասին որոշ գաղափարներ են ընդունվել, որոնք սպասում են կիրառման»,- ասել է Կուրցը: 

Ավստրիայի ԱԳ նախարարը խոստացել է, որ իր երկիրը «կանի առավելագٳյնը՝ աջակցելու Մինսկի գործընթացին»: 

«Մենք դա կանենք որպես ԵԱՀԿ նախագահ և որպես ﬕ պետություն, որը շատ լավ հարաբերություններ ունի երկու ներգրավված երկրների հետ»,- նշել է նախարարը։ 

Սեբաստիան Կուրցի հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբանղբյուր կայքում։