Ռուս-թուրքական ճգնաժամից մեկ տարի անց․ ինչպես թուրքական լոլիկները վերադարձան Ռուսաստան

2015թ․ նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբակոծիչ: Ինքնաթիռի անձնակազմը կատապուլտով դուրս էր նետվել։ Հրամանատար Օլեգ Պեշկովը օդապարիկով իջնելիս զինված խմբավորումների կողմից սպանվել էր, ղեկապետ Կոնստանտին Մուրախտինը բարեհաջող վայրէջք էր կատարել և ավելի ուշ փրկիչ-որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել Սիրիայի «Հմեյմիմ» ռուսական ռազմաբազա։ Միջադեպի հետևանքով անմիջապես սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները։ Թուրքիան հայտարարում էր, որ ինքնաթիռը խախտել էր իր օդային տարածքը։ Ռուսաստանը հակադարձում էր, որ իր մարտական հանձնարարության ողջ ընթացքում ռմբակոծիչը գտնվել էր բացառապես Սիրիայի օդային տարածքում։ Ռուս-թուրքական հարաբերությունների մոտ ութամսյա լարվածությունից և փոխադարձ մեղադրանքներից ու վիրավորանքներից հետո այս տարվա ամռանը Անկարայի և Մոսկվայի միջև տեղի ունեցավ հաշտեցում։ ՍիվիլՆեթն ամփոփել է ռուս-թուրքական հակամարտության և ապա՝ հաշտեցման ամենաթեժ դրվագները՝ ըստ ժամանակագրության։

2015 թվական

Նոյեմբեր

Դավութօղլուն ասում է՝ անձամբ է հրամանն արձակել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարում է, որ չնայած բոլոր նախազգուշացումներին՝ թուրքական օդուժը ստիպված էր ոչնչացնել ռմբակոծիչը։ Նա ասում է, որ հրամանն անձամբ է արձակել․ Թուրքիան իր սահմանները պաշտպանելու իրավունք ունի։

Հարված թիկունքից․ Պուտինը պատժում է Թուրքիային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրում է հրամանագաիր՝ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցներ սահմանելու վերաբերյալ։ Վերացվում է Թուրքիայի քաղաքացիների համար Ռուսաստան անայցագիր մուտքը։

Ռուսաստանն արգելք է դնում Թուրքիայից առանձին ապրանքների ներմուծման վրա, ռուսաստանյան տուրօպերատորներին արգելվում է աշխատել թուրքական ուղղությամբ, գործատուներին 2016թ․ հունվարի 1-ից արգելվում է աշխատանքի վերցնել Թուրքիայի քաղաքացիների։ Արգելվում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարթերային թռիչքները։

Պետդուման սատարում է Պուտինի որոշումը

ՌԴ օրենսդիրը սատարում է նախագահի սահմանած միջոցները Թուրքիայի նկատմամբ՝ հայտարարելով, որ այդ հրամանագիրը հարաբերություններում դնում է ոչ թե ստորակետ, այլ վերջակետ։

Ռոստուրիզմը ներքին զբոսաշրջության աճ է ակնկալում

Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալությունը հայտարարում է, որ Պուտինի որոշումը կնպաստի ներքին զբոսաշրջության խթանմանը և կանխատեսում է, որ 2016թ․ այն կարող է գրանցել 3-5 մլն մարդու աճ։

Էրդողանը ցավում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ ցավում է միջադեպի կապակցությամբ և ասում, որ կցանկանար՝ այն տեղի ունեցած չլիներ։

Թուրքիայի ղեկավարությունն, այդուհանդերձ, հրաժարվում է ներողություն խնդրել Ռուսաստանից՝ նրան մեղադրելով կրակի հետ խաղալու մեջ։

Էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, սակայն վերջինս նախքան բանակցելը պահանջում է ներողություն Թուրքիայից։

Դավութօղլուն Մոսկվային կոչ է անում պահպանել սառը դատողությունը

Մեկնաբանելով իր երկրի դեմ Մոսկվայի սահմանափակումները՝ Դավութօղլուն ասում է, որ Թուրքիայի համար գերակայություն է Ռուսաստանի հետ հաղորդակցության խողովակները բաց պահելը։ Նա ասում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետության և ընդհանուր շահերի վրա։ Թուրքիայի վարչապետը Ռուսաստանին կոչ է անում դա հաշվի առնել և գործել՝ պահպանելով սառը դատողությունը։

Դեկտեմբեր

Ալլահը որոշել է պատժել Թուրքիայի իշխանավորներին՝ նրանց զրկելով բանականությունից և ողջմատությունից․ Պուտին

Թուրքական ղեկավարությունը որոշել է լպստել ամերիկացիների մի տեղը․Պուտին

2016 թվական

Փետրվար

Կրեմլի խոսնակն ասում է՝ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև շփումներ չկան և չեն ծրագրվում։

Էրդողանի խոսնակն ասում է՝ Թուրքիայի ղեկավարը փորձում է հեռախոսային կապ հաստատել Պուտինի հետ, սակայն ապարդյուն։

Ապրիլ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ չի նախատեսում տեսանելի ապագայում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում։

Մայիս

Ռուսաստանը կոնկրետ քայլեր է ակնկալում Թուրքիայից և ասում, որ Անկարայի հետ երկխոսության վերականգնումը հնարավոր է միայն ներողություն խնդրելու և վնասը հատուցելու դեպքում

Էրդողանը ցանկանում է հարաբերությունների բարելավում, սակայն չգիտի՝ ինչպես։

Հունիս

Անթալիան կորցնում է ռուսաստանցի զբոսաշրջիկներին

Էրդողանը նամակ է գրում Պուտինին և ներողություն խնդրում օդաչուի սպանության համար

Թուրքիայում նամակի բովանդակության վերաբերյալ տարընթերցումներ են ի հայտ գալիս․ Էրդողանը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ցավ և ափսոսանք է հայտնել։ Կրեմլը պնդում է, որ նամակում 100 տոկոսով առկա է ներողություն բառը։

Հրավեր Սոչի

ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարին հրավիրում է Սոչի՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Տեղի է ունենում 40-րոպեանոց դրական և արդյունավետ հեռախոսազրույց Պուտինի և Էրդողանի միջև։

Հուլիս

Սոչիում հանդիպում Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև

Թուրքիայում տեղի է ունենում հեղաշրջման փորձ։ Պուտինը հեռախոսով ցավակցում է Էրդողանին բազմաթիվ զոհերի կապակցությամբ և մաղթում Թուրքիայում կայունության և սահմանադրական կարգի շուտափույթ վերականգնում։

Թուրքական հոսքը վերականգնվում է

Սեպտեմբեր

Հաշտեցում՝ ութամսյա լարվածությունից հետո Թուրքիայի նախագահը այցելում է Սանկտ Պետերբուրգ, հանդիպում ունենում Պուտինի հետ։ Նախագահները պայմանավորվում են հարաբերությունները կարգավորելու շուրջ։ Կարգավորումը որոշում են սկսել զբոսաշրջությունից։

Արգելքների վերացումից հետո Անթալիա ժամանած ռուս զբոսաշրջիկներին դիմավորում են ծաղիկներով

Հոկտեմբեր

Թուրքական նարինջները վերադառնում են Ռուսաստան

Նոյեմբեր

Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել ռուս օդաչուի այրիից։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել