Աշտարակ կաթ․ կաթնամթերքի կայսրության պարտքերը

Կաթնամթերքի շուկայի խոշորագույն ձեռնարկությունը «Աշտարակ կաթը» դադարեցրել է գործունեությունը։ Ընկերությունն ունի մեծ պարտքեր, արդյունքում մթերումներ, մատակարարումներ չի իրականացնում։ Գյուղնախարարությունը «Աշտարակ կաթը» առողջացնելու ուղիներ է փնտրում։ Մինչ այդ դաշտի մյուս խաղացողները պատրաստակամություն են հայտնում կազմակերպել մթերումներ «Աշտարակ կաթի» փոխարեն։