Երեք նախագահներն էլ պատրաստ էին տարածքներ հանձնելուն

Հրապարակվել է ռուսական «Սպուտնիկ» հեռուստաալիքի՝ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը։ Հարցազրույցում Սարգսյանը նշում է, որ հայկական կողմերը պատրաստ էին (են) Ադրբեջանին վերադարձնել ԼՂՀ վերահսկողության տակ յոթ շրջանները՝ ԼՂՀ անկախության ամրագրման դիմաց: Սերժ Սարսգսյանը առաջին անգամ չէ և նախագահներից առաջինը չէ, որ խոսում է տարածքները հանձնելու պատրաստակամության մասին: