Ռուսաստանը մտադիր չէ փոխել Մինսկի խմբի իր համանախագահին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը շարունակում է իր գործունեությունն այդ պաշտոնում․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այս շաբաթասկզբին հայտնի էր դարձել, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին կթողնի համանախագահի իր պաշտոնը և կգործակցի ռուսական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» իրավաբանական ընկերության հետ։ Դրան նախորդել էր ֆրանսիացի համանախագահի պաշտոնում Ստեֆան Վիսկոնտիի նշանակումը։

Զախարովան ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների փոփոխության մեջ որևէ քաղաքական տարր չի տեսնում։ Ինչ վերաբերում է Պոպովին՝ նա շարունակում է զբաղվել ԼՂ հիմնախնդրով։