«Հեռուստամարաթոն 2016»-ի արդյունքը՝ $15․4 մլն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» խորագրով «Հեռուստամարաթոն 2016»-ն արձանագրել է 15 մլն 428 հազ. 777 դոլար արդյունք: Այս մասին հաղորդում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնին հավաքագրված գումարն ուղղվելու է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Շշարունակվելու են նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում, նշում են «Հայաստան» հիմնադրամում:

«Հեռուստամարաթոն 2015»-ին արձանագրվել էր ավելի քան 10.3 մլն դոլար արդյունք: Հավաքագրած գումարը նախատեսված էր ուղղել Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելուն, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:

Մեկնաբանել