Ռուսաստանը «միայն կողջունի» ԼՂ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ջանքերի խթանումը

Ռուսաստանի Դաշնությունը միայն կողջունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացումը. երեկ ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով 2017թ. ամերիկյան միջնորդության հնարավոր ակտիվացան հարցը: 

«Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացման տեսանկյունից միշտ կա ձգտելու տեղ: Խոսել այն մասին, որ մենք ունենք անհատական ջանքերի որոշ հստակ գնահատականներ, տվյալ դեպքում չի կարելի: Ես չէի տա այսօր որևէ նոր կոնկրետ գնահատականներ: Կրկնում եմ՝ հաշվի առնելով այդ խնդրի բարդությունը, այդ տարածաշրջանից եկող տխուր լուրերը և այն, որ այդ խնդիրն անմիջականորեն կապված է այնտեղ ապրող մարդկանց ճակատագրի հետ, կարելի է Մինսկի խմբի համանախագահներին մաղթել էլ ավելի մեծ ջանքերի գործադրում: Տվյալ հարցում խթանումից ավելի վատ չի լինի: Պետք է նշանակալի ջանքեր գործադրել այդ գործընթացն առաջ մղելու համար: Մենք դա կարող ենք միայն ողջունել»,- ասել է Զախարովան: 

Երեկ Մարիա Զախարովան նաև տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը շարունակում է իր գործունեությունն այդ պաշտոնում: